Ամանորյա հրաշքը
Ձմեռային մի գեղեցիկ գիշեր էր, գիշերը՝ հեքիաթ, հեքիաթը՝ մի աղջնակ : Նա միայն հայտնվում էր այն ժամանակ , երբ բոլորը քնած էին : Իսկ հեքիաթները նմանվում են հրաշքների այն ժամանակ , երբ գիշերը իր աստղաբույլ ստվերն էր փռում ձմեռային քաղաքիս շուրջը:
Ձմեռային մի երեկո էր , ես շտապում էի դեպի << Հաքլբաքլ>> ամանորյա խանութ, որտեղ էլ պետք է գնեի նվերներ իմ սիրելիների համար: Մեծ անհամբերությամբ էի սպասում Ամանորին ու Սուրբ Ծնունդին , քանզի շուրջբոլորս տխրադեմ մարդիկ էին և փոքր-ինչ տխրություն էին փոխանցում բոլորիս: Սակայն Ամանորյա այդ եռուզեռը, խաղալիքները, լույսերն ու եղևնիները դարձնում էին ավելի ու ավելի երջանիկ :Ես գնեցի այն բոլոր նվերները, որոնք նախատեսված էին սիրելիներիս համար և շուտափույթ շտապեցի տուն :
Անցնում էին օրերը, մոտենում էր այդ հրաշքը :
Ես հավատում էի հրաշքներին, քանզի հրաշքներ լինում են այն ժամանակ , երբ մենք ենք սպասում :
Գիշերները գալիս գնում էին , լուսինը կամաց-կամաց ծածկվում էր ամպերի մեջ , աստղերը նունպես, իսկ ես անհամբեր սպասում և գոռում էի ...
-Հրաշքներ լինում են մարդիկ - բայց նրանք ինձ չէին լսում, որովհետև քնած էին :
Ամանորյա նախօրեն էր, մի քանի ժամ և կղողանջեին զանգերը , սակայն վստահ էի, որ ոչ-ոք չէր տոնելու այդ հրաշքը:Գիշերային այդ լույսերի ուղեկցությամբ շտապեցի փողոց, որտեղ էլ ինձ հսկելու էին իմ հավատարիմ <<Magic>>շնիկները: Նրանց անվանում էի այդպես, քանի որ նրանք իմ ձեռք բերած հրաշքների մի միասն էին կազմում : Նրանք ինձ օգնեցին փոխանցել հրավիրատոմսեր փողոցում քայլող մարդկանց, որտեղ էլ գրված էր :

Գիշերային այդ լռության մեջ ես շտապեցի եղևնիների անտառ: Այնտեղ ձյան փաթիլների և լույսերի շնորհիվ ստացա գեղեցիկ հրաշք , իսկ մնացածը պետք է լիներ շուտով :
Եղևնիների տակ լսվեց գեղեցիկ երաժշտություն և ես փակեցի աչքերս :
Անցավ մի քանի ժամ
- ՈՒռաաաաա, Ամանոր է մարդիկ - արթնանալով և շուրջպար բռնելով եղևենիների շուրջ գոռացի ես :
Սակայն կրկին ու կրկին ինձ ոչ-ոք չէր լսում: Մինչ ես պատրաստում էի անակնալների շարունակությունը, ինձ օգնության էին հասել փաթիլները, լույսերը, և <<Magic>> շնիկները :Ժամերը գնալով պակասում էին , իսկ մարդիկ գրեթե հավաքվել էին , իսկ ես թաքնվել էի եղևենիների շուրջ և սկսեցի շշնջալ :
- Մոտեցեք մարդիկ եղևնիներին և ընտրեք փոքր լույս եվ այն բացելուց առաջ մտապահեք ձեր ցանկությունը: Այդ ժամանակ միացրեցի բոլոր եղևնիների լույսերը , Christmas երաժշտությունը :
Այդ ժամանակ մարդիկ մտապահեցին իրենց ցանկությունները և բացեցին լույսերը : Եվ ահա հրաշքներից մեկը : Ջեյմս ընտանիքը ընտրել էր սեր և երջանկություն , Հաքլ ընտանիքը ընտրել էր խաղաղությունը իսկ մնացած ընտանիքները միմյանց չկորցնելու ցանկությունը : Իսկ ես տեսնելով նրանց երջանկացած, ընտրեցի սպիտակ գույնը - հրաշք , այո դա հրաշքն էր, ես ուզում էի բոլորը լինեին երջանիկ , ինչպես և ես : Եվ ահա զանգերի ղողանջների հետ միասին երևաց ամպերի մեջ թաքնված լուսինն ու աստղերը , իսկ իմ փոքր Magic - ները երկինքը պատեցինք հրավառությամբ, երջանկույամբ, սիրով և ջերմությամբ:
- Երջնկությունը հենց հավատի մեջ է մարդիկ, հենց այսպիսին են լինում հրաշքները -
Merry Christmas and Happy New Year ....
Ահա և իմ փոքրիկ պատմությունը , որը ես կանվանեմ Ամանորյա հրաշքը
Комментарии
Отправить комментарий