Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»
► Մենք չենք մահանում: Մահանում է ժամանակը: Անիծյալ ժամանակը: Նա մահանում է անընդհատ: Իսկ մենք ապրում ենք: Մենք անվերջ ապրում ենք: Երբ արթնանում ես, գարուն է, երբ քնում ես՝ աշուն, իսկ նրանց միջեւ 1000 անգամ ձմեռը հերթափոխում է ամռանը եւ հակառակը: Եվ եթե մենք սիրում ենք միմյանց, մենք հավերժ ենք և անմահ, ինչպես սրտի տրոփյունը կամ անձրևը կամ քամին, եւ դա է ամենակարևորը:
► Անվերջանալի անկումից մարդ հանկարծ կանգ է առնում, վերջ չունեցող «ինչուն» վերջապես դառնում է որոշակի «դու», լռության անապատում, ինչպես միրաժ, հեռանում է զգացմունքը և, հակառակ քո կամքին, արյան ճարպիկ խաղը մարմնավորվում ու դառնում է սքանչելի բնապատկեր, որի հանդեպ քո բոլոր երազանքները անգույն ու քաղքենիորեն չնչին են թվում… Արծաթյա բնապատկեր, վարդագույն կվարցից նրբակերտ քաղաք, որը շողշողում է ներսից, ինչպես շիկացած արյունը…
► Երջանկությունը մեր շուրջը թափված է, պետք է միայն կռանալ և վերցնել:
► Առանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ, մի քանի տարեթիվ, պատահական անուն…
► Մենք ամեն ինչից կտրված ենք, մեր ունեցածը միայն մեր սրտերն են:
► Միշտ մանրուքներն են, որ բացատրում են ամեն ինչ: Մեծ արարքներում դրամատիկական ժեստերն ու էֆեկտները չափազանց շատ են, շատ է և ստելու գայթակղությունը:
► Հակադրվելը վկայում է հոգու սահմանափակության մասին:
► Դու եկար ինձ մոտ, բայց չվերադարձար…
► Միայն հասարակ բաներն են, որ երբեք չեն հիասթափեցնում:
► Սիրել նշանակում է ցանկանալ ինչ որ մեկի հետ ծերանալ:
► Մենք բոլորս էլ անհայտ քամու բերանն ընկած կայծեր ենք:
► Երբ մարդ մեռնում է, մի տեսակ կարևոր է դառնում, իսկ երբ կենդանի է, ոչ ոք նրանով չի հետաքրքրվում…
► Մարդ կարող է նաև իրականությամբ խաբել իրեն, դա ավելի վտանգավոր է…
Комментарии
Отправить комментарий