Сообщения

Сообщения за 2017

«Մի երկար գիշեր և մի կարճ առավոտ»

Изображение
:)   Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց: Առաջին դասարանում անցանք այբուբենը . դա հետո ել կսովորեինք: Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը...երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք ՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից...Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմությունները, որ ի՞նչ... . ..Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել...արժանապատվությամբ: Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ ՝ ինչպես ասում են: ... Իսկ ավելի մարդավարի ասած ՝ մեր սրտի վրա ստացած վերքերով պիտի սովորենք ամենակարևոր բաները: Իսկ վերքերից սպիներ են մնում ... ...Բայց սպիներով է սիրտը սիրտ, այդ սպիներվ է, որ սովորական մկանների մի կույտից սիրտը դառնում է մեր ապրած տարիների վկան և մեր ամենավերջին զրուցակիցը:  # Վարդգես   # Պետրոսյան

Ամանորյա հրաշքը

Изображение
Ձմեռային մի գեղեցիկ գիշեր էր, գիշերը՝ հեքիաթ, հեքիաթը՝ մի աղջնակ : Նա միայն հայտնվում էր այն ժամանակ , երբ բոլորը քնած էին : Իսկ հեքիաթները նմանվում են հրաշքների այն ժամանակ , երբ գիշերը իր աստղաբույլ ստվերն էր փռում ձմեռային քաղաքիս շուրջը: Ձմեռային մի երեկո էր , ես շտապում էի դեպի << Հաքլբաքլ>> ամանորյա խանութ, որտեղ էլ պետք է գնեի նվերներ իմ սիրելիների համար: Մեծ անհամբերությամբ էի սպասում Ամանորին ու Սուրբ Ծնունդին , քանզի շուրջբոլորս տխրադեմ մարդիկ էին  և փոքր-ինչ տխրություն էին փոխանցում բոլորիս: Սակայն Ամանորյա այդ եռուզեռը, խաղալիքները, լույսերն ու եղևնիները դարձնում էին ավելի ու ավելի երջանիկ :Ես գնեցի այն բոլոր նվերները, որոնք նախատեսված էին սիրելիներիս համար և շուտափույթ շտապեցի տուն : Անցնում էին օրերը, մոտենում էր այդ հրաշքը : Ես հավատում էի հրաշքներին, քանզի հրաշքներ լինում են այն ժամանակ , երբ մենք ենք  սպասում : Գիշերները գալիս գնում էին , լուսինը կամաց-կամաց ծածկվում էր ամպերի մեջ , աստղերը նունպես,  իսկ ես անհամբեր սպասում և գոռում էի .....

Գ Ր Ք Ե Ր

Изображение
♥Պետք չէ ամաչել ինչ-որ մեկին սիրելու համար: Թող ամաչեն նրանք, ովքեր սիրել չգիտեն: Հր Ներսիսյան  ♥  Հոգին ունի իր մեկնիչը, հաճախ անգիտակից, բայց իսկական մեկնիչը՝ աչքերը: Շառլոթ Բրոնտե «Ջեյն Էյր» ♥  Մարդիկ, որոնց անմիջապես հասկանում ես, մարդիկ` առանց մնացորդի, անհետաքրքիր են: Մարդը, ըստ հնարավորինս, պետք է իր մեջ պարունակի ամեն ինչ, գումարած էլի ինչ-որ բան: Մ. Գորկի  ♥  Մարդու համար աշխարհում չկա ավելի հետաքրքիր բան, քան մարդիկ: Վ. Հումբոլդա ♥  Ստել քեզ համար տհաճ մարդկանց` հրաշալի զգացողություն է: Ջոն Իրվինգ ♥  Ամենասխալը թերևս այն է ,որ մարդն իր մեկ ընտրության պատճառով մի ամբողջ կյանք պատասխան է տալիս: Արևիկ Ոսկանյան «Մի նայիր ետ» 

չգտնված երիցուկներ ♥

Изображение

Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»

Изображение

Իմ վերջին աշունը

Изображение
Մի աշնանային օր էր, դրսում տերևաթափ, ցուրտ, մարդիկ շտապում էին աշխատանքի, ոմանցից շատերը դպրոց, իսկ ոմանք  ուղղակի քայլում էին : Ես սիրում էի աշունը , մտածելով, որ այն ամբողջովին  համապատասխանում է իմ  տրամադրության և ներքին դաստիարակության հետ : Սենյակում նստած, մի գավաթ թեյը ձեռքիս, նայում էի աշնան, տխուր  և անձրևային գեղեցկությանը , երբ նկատեցի , որ մի փոքրիկ շուն  դրսում պարկած է տերևների վրա, չգիտեմ ինչու ինձ թվում էր, որ նա էլ ինձ նման տխուր է , և ես չհասկացա անգամ ինչպես  արագ հագնվեցի և շտապեցի շան մոտ , որպեսզի պարզեմ նրա տխրության պատճառը: Միգուցե նա քաղցած էր , կամ տուն չուներ ..... Ես մոտեցա փոքրիկ շանը , անտեսելով իմ վախը նրա նկատմամբ , շոյեցի նրա մեջքը , միանգամից եկավ ինձ մոտ խաղալու: Մենք շատ ուրախ էինք երկուսով , այդ շունը շատ էր ինձ դուր գալիս, ուստի չէի կարող նրան թողնել անօգնական վիճակում : Նրան ինձ հետ տարա մեր տուն : Միասին խաղում էինք , ճաշում և կարծես իմ տխրությունը անհետանում էր, երբ այդ շունը ինձ հետ էր: Անգամ չկար իմ կյանք...