Сообщения

Ինչպես հաղթահարել անհանգստությունը եվ ապրել երջանիկ - Քարնեգի Դեյլ

Изображение
Տանը, փողոցում, աշխատավայրում, նորություններ լսելիս, ապագայի մասին մտածելիս, ամենուր այդ անհանգիստ մտքերը հետապնդում են մեզ ու խանգարում լիաթոք ապրել: Ամերիկացի հայտնի հոգեբան, ուսուցիչ և գրող Դեյլ Քարնեգիի անունը շատերին է հայտնի: Նա ոչ միայն մարդկային շփումների, փոխհարաբերությունների ու ներդաշնակ կյանքի մասին բազմաթիվ ուսումնասիրությունների ու գրքերի հեղինակ է, այլև անդրադարձել է հենց այս խնդրին: ԽՈՐՀՈՒՐԴ 1-ԻՆ Քարնեգիի կարծիքով առաջին և ամենակարևոր խնդիրը երկաթյա ամուր դարպասներով անցյալը, ներկան ու ապագան իրարից բաժանելն է: Ապրել պետք է ներկայով՝ առանց զղջալու անցյալի մասին և առանց անհանգստանալու ապագայի մասին: Հակառակ դեպքում անցյալի փորձի և ապագայի հույսերի մասին մտքերը ձեր մեջ կառաջացնեն անհանգստություն ու տագնապային հոգեվիճակ: Ապագայի բեռը, ավելանալով անցյալի բեռին, որը դուք կրում եք ձեզ վրա այսօր, ստիպում է սայթաքել անգամ ձեզնից ամենաուժեղներին:  Դեյլ Քարնեգի ԽՈՐՀՈՒՐԴ 2-ՐԴ Եթե մարդը հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ հուզմունք ու անհանգստություն ...

<< Դեպի հեռուներ >> Ա.Քառյան

Изображение
Նայելով աստղերին, ես միշտ մտածում էի, որ նրանք նման էին այն մարդկանց, ովքեր գտել էին իրենց երազանքները, նրանք շողում էին, ինչպես և ես, ճիշտ է, ես դեռ չէի հասել այն ամենին, ինչի մասին միշտ երազում էի, սակայն ես հավատում էի դրանց գոյությանը, իսկ այն աստղերը, որոնց կարծես չէինք էլ նկատում ,նրանք ավելի ուժեղ էին, քանի որ մեծ դժվարությամբ էին ձեռք բերելու դրանք ...

«Մի երկար գիշեր և մի կարճ առավոտ»

Изображение
:)   Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց: Առաջին դասարանում անցանք այբուբենը . դա հետո ել կսովորեինք: Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը...երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք ՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից...Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմությունները, որ ի՞նչ... . ..Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել...արժանապատվությամբ: Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ ՝ ինչպես ասում են: ... Իսկ ավելի մարդավարի ասած ՝ մեր սրտի վրա ստացած վերքերով պիտի սովորենք ամենակարևոր բաները: Իսկ վերքերից սպիներ են մնում ... ...Բայց սպիներով է սիրտը սիրտ, այդ սպիներվ է, որ սովորական մկանների մի կույտից սիրտը դառնում է մեր ապրած տարիների վկան և մեր ամենավերջին զրուցակիցը:  # Վարդգես   # Պետրոսյան

Ամանորյա հրաշքը

Изображение
Ձմեռային մի գեղեցիկ գիշեր էր, գիշերը՝ հեքիաթ, հեքիաթը՝ մի աղջնակ : Նա միայն հայտնվում էր այն ժամանակ , երբ բոլորը քնած էին : Իսկ հեքիաթները նմանվում են հրաշքների այն ժամանակ , երբ գիշերը իր աստղաբույլ ստվերն էր փռում ձմեռային քաղաքիս շուրջը: Ձմեռային մի երեկո էր , ես շտապում էի դեպի << Հաքլբաքլ>> ամանորյա խանութ, որտեղ էլ պետք է գնեի նվերներ իմ սիրելիների համար: Մեծ անհամբերությամբ էի սպասում Ամանորին ու Սուրբ Ծնունդին , քանզի շուրջբոլորս տխրադեմ մարդիկ էին  և փոքր-ինչ տխրություն էին փոխանցում բոլորիս: Սակայն Ամանորյա այդ եռուզեռը, խաղալիքները, լույսերն ու եղևնիները դարձնում էին ավելի ու ավելի երջանիկ :Ես գնեցի այն բոլոր նվերները, որոնք նախատեսված էին սիրելիներիս համար և շուտափույթ շտապեցի տուն : Անցնում էին օրերը, մոտենում էր այդ հրաշքը : Ես հավատում էի հրաշքներին, քանզի հրաշքներ լինում են այն ժամանակ , երբ մենք ենք  սպասում : Գիշերները գալիս գնում էին , լուսինը կամաց-կամաց ծածկվում էր ամպերի մեջ , աստղերը նունպես,  իսկ ես անհամբեր սպասում և գոռում էի .....

Գ Ր Ք Ե Ր

Изображение
♥Պետք չէ ամաչել ինչ-որ մեկին սիրելու համար: Թող ամաչեն նրանք, ովքեր սիրել չգիտեն: Հր Ներսիսյան  ♥  Հոգին ունի իր մեկնիչը, հաճախ անգիտակից, բայց իսկական մեկնիչը՝ աչքերը: Շառլոթ Բրոնտե «Ջեյն Էյր» ♥  Մարդիկ, որոնց անմիջապես հասկանում ես, մարդիկ` առանց մնացորդի, անհետաքրքիր են: Մարդը, ըստ հնարավորինս, պետք է իր մեջ պարունակի ամեն ինչ, գումարած էլի ինչ-որ բան: Մ. Գորկի  ♥  Մարդու համար աշխարհում չկա ավելի հետաքրքիր բան, քան մարդիկ: Վ. Հումբոլդա ♥  Ստել քեզ համար տհաճ մարդկանց` հրաշալի զգացողություն է: Ջոն Իրվինգ ♥  Ամենասխալը թերևս այն է ,որ մարդն իր մեկ ընտրության պատճառով մի ամբողջ կյանք պատասխան է տալիս: Արևիկ Ոսկանյան «Մի նայիր ետ» 

չգտնված երիցուկներ ♥

Изображение

Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»

Изображение