Իմ վերջին աշունը

Մի աշնանային օր էր, դրսում տերևաթափ, ցուրտ, մարդիկ շտապում էին աշխատանքի, ոմանցից շատերը դպրոց, իսկ ոմանք ուղղակի քայլում էին : Ես սիրում էի աշունը , մտածելով, որ այն ամբողջովին համապատասխանում է իմ տրամադրության և ներքին դաստիարակության հետ : Սենյակում նստած, մի գավաթ թեյը ձեռքիս, նայում էի աշնան, տխուր և անձրևային գեղեցկությանը , երբ նկատեցի , որ մի փոքրիկ շուն դրսում պարկած է տերևների վրա, չգիտեմ ինչու ինձ թվում էր, որ նա էլ ինձ նման տխուր է , և ես չհասկացա անգամ ինչպես արագ հագնվեցի և շտապեցի շան մոտ , որպեսզի պարզեմ նրա տխրության պատճառը: Միգուցե նա քաղցած էր , կամ տուն չուներ ..... Ես մոտեցա փոքրիկ շանը , անտեսելով իմ վախը նրա նկատմամբ , շոյեցի նրա մեջքը , միանգամից եկավ ինձ մոտ խաղալու: Մենք շատ ուրախ էինք երկուսով , այդ շունը շատ էր ինձ դուր գալիս, ուստի չէի կարող նրան թողնել անօգնական վիճակում : Նրան ինձ հետ տարա մեր տուն : Միասին խաղում էինք , ճաշում և կարծես իմ տխրությունը անհետանում էր, երբ այդ շունը ինձ հետ էր: Անգամ չկար իմ կյանք...