Сообщения

Сообщения за декабрь, 2017

«Մի երկար գիշեր և մի կարճ առավոտ»

Изображение
:)   Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց: Առաջին դասարանում անցանք այբուբենը . դա հետո ել կսովորեինք: Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը...երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք ՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից...Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմությունները, որ ի՞նչ... . ..Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել...արժանապատվությամբ: Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ ՝ ինչպես ասում են: ... Իսկ ավելի մարդավարի ասած ՝ մեր սրտի վրա ստացած վերքերով պիտի սովորենք ամենակարևոր բաները: Իսկ վերքերից սպիներ են մնում ... ...Բայց սպիներով է սիրտը սիրտ, այդ սպիներվ է, որ սովորական մկանների մի կույտից սիրտը դառնում է մեր ապրած տարիների վկան և մեր ամենավերջին զրուցակիցը:  # Վարդգես   # Պետրոսյան